Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. կատալոնացիների տխուր վիճակագրությունն իսպանացիների հետ խաղերում

Երեկ տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի ¼-րդ եզրափակչի վիճակահանությունը: Կատալոնական «Բարսելոնայի» մրցակիցն է «Ատլետիկոն»: Վիճակահանությունից հետո իսպանական Sport.es-ը ներկայացրել է կատալոնացիների տխուր վիճակագրությունն իսպանական ակումբների դեմ խաղերում:

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում իսպանական թիմերի դեմ վերջին 6 խաղերից 5-ում չի հաղթել: Միայն 2010-2011թթ. թիմը հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
Վերջիններիս կատալոնացիները պարտվել են 2001-2002 մրցաշրջանում՝ 0:2 հաշվով, իսկ երկրորդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: 2010-2011 մրցաշրջանում «Բարսելոնան» 2:0 հաշվով հյուրընկալվելիս հաղթել էր մադրիդցիներին, իսկ «Կամպ Նոուում»՝ ոչ-ոքի խաղացել:

2013-2014 մրցաշրջանում «Բարսելոնան» 1:1 հաշվով էր խաղացել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, բայց երկրորդ խաղում պարտվել էր նվազագույն հաշվով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս