
Նեյմարը տանուլ է տվել դատը

Ռիո դը Ժանեյրոյի վարչական դատարանը որոշում է կայացրել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի վերաբերյալ: Դատարանը պարտավորեցրել է Նեյմարին բրազիլական գանձարանին վճարել 45 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում էր 2012-2014 թվականներին հարկեր չվճարելու մեջ: Նա պետք է 15 մլն եվրո հարկ վճարեր, ինչը, սակայն, չի արել:
Ի դեպ, Նեյմարի դատապաշտպանը պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Սիրարփի Աղաբաբյան