
Հաջորդ շաբաթ «Յուվենթուսը» կերկարաձգի պայմանագրերը Ալեգրիի և Բուֆոնի հետ

Թիմի գլխավոր մարզիչը տարեկան կստանա 5 մլն եվրո:
Մասիմիլիանո Ալեգրին պայմանագրեր կստորագրի մինչև 2018թ.` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենթուսը» բանակցություններ է վարում նաև դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ, ով մինչև երեքշաբթի կերկարաձգի պայմանագրերը երկու տարով:
Ալեգրին գլխավորում է «Յուվենթուսը» 2014թ.-ից: Նրա ղեկավարությամբ թիմը նախորդ մրցաշրջանում հաղթել է Իտալիայի առաջնությունը և հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Բուֆոնը «Յուվենթուսի» կազմում հանդես է գալիս 2001թ.-ից: Դարպասապահը Սերիա Ա-ում գոլ բաց չի թողել 926 րոպեների ժամանակահատվածում: Իտալիայի առաջնությունում ռեկորդ խփելու համար նրան անհրաժեշտ է անձեռնմխելի պահել դարպասը ևս 4 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը