Բաժիններ՝

«Դորտմո՞ւնդը: Իհա՛րկե ոչ». Յուրգեն Կլոպը՝ վիճակահանությունից առաջ

Գերմանացին ընդհանրապես ցանկություն չուներ հանդիպել նախկին թիմին:
«Դորտմո՞ւնդը: Իհա՛րկե ոչ: Ինչո՞ւ ես պետք է ցանկանամ հանդիպել հաջորդ ռաունդում մրցաշարի ուժեղագույն թիմի հետ: Ես այդքան էլ հիմար չեմ:

Բայց եթե այդպես պատահի, մենք կաշխատենք հաղթել: Վստահ եմ, որ Եվրոպայի լիգայում հեշտ խաղեր չեն լինի: Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն:

«Լիվերպուլը» կհանդիպի «Բորուսիայի» հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում: Առաջին խաղը կկայանա Դորտմունդում, ապրիլի 7-ին, երկրորդը` Լիվերպուլում, ապրիլի 14-ին:

Յուրգեն Կլոպը ղեկավարել է «Բորուսիան» 2008թ.-ից մինչև 2015թ.-ը: Դորտմունդցիների հետ նա երկու անգամ հաղթել է Գերմանիան առաջնությունը և մեկ անգամ եղել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031