
35-ից 68 տարեկան քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու իրենց պոլիկլինիկաներում

Tsayg.am-ը գրում է. 2015թ-ի հունվարից հանրապետությունում մեկնարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգային հետազոտություններ: Ծրագիրը եռամյա է: Այդ ընթացքում 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու իրենց պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում ` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի, իսկ 30-ից 60 տարեկան կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման նպատակով: Ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման օղակներում վերապատրաստվել է ավելի քան 2.700 բժիշկ-մասնագետ: