
«Կներես, Զլատան, բայց ես, ընդհանրապես, աշտարակ եմ». Էյֆելյան աշտարակը Twitter-ում պատասխանել է Իբրահիմովիչին

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն օրերս հայտարել էր, որ կմնա ՊՍԺ-ում միայն այն դեպքում, երբ Էյֆելյան աշտարակի փոխարեն՝ դրվի իր արձանը: Այդ հայտարարությունից հետո Twitter սոցիալական կայքում Էյֆելյան աշտարակի միկրոբլոգը պատասխանել է Զլատանին:
«Ինձ դուր է գալիս Ձեր հումորը, Իբրահիմովիչ: Ինձ նաև դուր է գալիս Փարիզի տեսքն այստեղից: Կներես, Զլատան, բայց ես, ընդհանրապես, աշտարակ եմ»:
Իբրահիմովիչն էլ պատասխանել է գրառմանը. «Շնորհակալ եմ պատասխանի համար: Լիովին համամիտ եմ քեզ հետ, Փարիզը քո տեղից պարզապես հիասքանչ է: Ես էլ քեզ եմ սիրում»:
Սիրարփի Աղաբաբյան