Բաժիններ՝

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է անցած գիշեր գրանցված ցրտահարության հետևանքները

Ս.թ. մարտի 18-ի գիշերը գրանցված ցրտահարությունների հետևանքները պարզելու նպատակով ծիրանենու այգիներում կատարված օպերատիվ ուսումնասիրությունների և նախնական  դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալ իրավիճակը:

Արարատի մարզ    

Արարատի տարածաշրջան  –  նկատելի վնասներ չեն դիտվել, որոշ համայնքներում առկա է թույլ կամ մասնակի  վնասվածություն Արտաշատի տարածաշրջան  – առկա է մասնակի վնասվածություն, առանձին համայնքներում` ուժեղ վնասվածություն Մասիսի տարածաշրջան – մասնակի վնասվածություն, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին  հարակից համայնքներում՝ (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում) ուժեղ վնասվածություն:

Արմավիրի մարզ

Էջմիածնի տարածաշրջան – ուժեղ վնասվածություն (ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում): Արմավիրի տարածաշրջան  –  ուժեղ վնասվածություն: Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներ – ուժեղ վնասվածություն:

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձորի տարածաշրջան – Արենի գյուղում ուժեղ վնասվածություն, Ռինդում` մասնակի, մնացած համայնքներում՝ թույլ վնասվածություն: Վայքի տարածաշրջան– հիմնականում վնասներ չեն գրանցվել:

Սյունիքի մարզ  

Մեղրու տարածաշրջան – գրանցվել են դրական ջերմաստիճաններ, վնասներ չկան:

Տավուշի մարզ

էական վնասներ չեն արձանագրվել:     Ցրտահարության հետևանքով ծիրանենու այգիների վնասվածության և բերքի կորուստների վերաբերյալ ամբողջական և առավել ճշգրիտ տեղեկություններ հնարավոր կլինի ստանալ մեկշաբաթյա ժամկետում:  Նկատի ունենալով, որ Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում մարտի 19-ի գիշերը օդում հնարավոր է -2…-5 աստիճան, գետնի մակերևույթին` -3… -6 աստիճան ցուրտ, ուստի հետագա օրերի ընթացքում չի բացառվում իրավիճակի փոփոխություն, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս