
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը Երևանում կբացի մարդասիրական արձագանքման Ռուս-հայկական կենտրոն

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը կուղևորվի Երևան, որտեղ կբացի կբացի մարդասիրական արձագանքման Ռուս-հայկական կենտրոնը, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ՌԴ ԱԻՆ-ից գործակալությանը տեղեկացրել են, որ մարդասիրական արձագանքման Ռուս-հայկական կենտրոնը ստեղծվել է 2015թ. մայիսի 19-ի միջկառավարական համաձայնագրի շրջանակում: «Դրա հիմնական խնդիրներից է լինելու արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման որոնողա-փրկարարական օպերացիաների անցկացումը, որն առավել բնորոշ է լեռնային շրջաններին ու պայմանավորված է երկրաշարժերով, սողանքներով, ձնահյուսքերով:
Կենտրոնի մասնագետները զբաղվելու են նաև խոշոր հրդեհների մարման աշխատանքներով, մարդասիրական օգնություն հասցնելով, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացմամբ»,- հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Կենտրոնի միջուկը լինելու է տեխնիկապես հագեցած սրահը, որտեղ կապ է պահպանվելու ՌԴ ԱԻՆ-ի ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնի հետ: Կենտրոնի ողջ տեխնիկան հագեցած է լինելու ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն սարքերով: Ռուս-հայկական կենտրոնը հագեցած է լինելու ռուսական արտադրության սարքերով: Կենտրոնին կմատակարարվի նաև ժամանակակից ռուսական հրշեջ ավտոցիստեռններ:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը այցի շրջանակում կհանդիպի ՀՀ նախագահի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: