Բաժիններ՝

Երկու երիտասարդներին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին

Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 16-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 18-ամյա երկու երիտասարդի և դիմել փախուստի:

Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի 5 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Բաբկեն Վ.-ին, որտեղից էլ վերջինս իր «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենայով ներկայացվել է Կոտայքի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական բացատրություն, որ երիտասարդներին վրաերթի է ենթարկել ինքը՝ նշված ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս