![](/banners/BeFunky-design.jpg)
Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Miqayel-Minasyan.jpg)
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «…որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»: