«Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ 9 անգամ անընդմեջ դուրս գալն առիթ է հպարտանալու համար». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ անցկացրած խաղի արդյունքները (3:1):
«Առաջին խաղակեսում կար 10-15 րոպե, երբ մենք այդքան էլ լավ չէինք խաղում: Այդպիսի խաղը մեզ չի գեղեցկացնում: Մենք պետք է պրեսինգի դիմեինք և մեր ձեռքը վերցնեինք նախաձեռնությունը: Շատ գոհ եմ արդյունքից:
«Բարսելոնան» դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ 9 անգամ անընդմե՞ջ: Դա միայն վիճակագրություն է, բայց այն ցույց է տալիս մեր աշխատանքի արդյունքը: Դա առիթ է հպարտանալու համար:
Շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք շատ լավ աջակցում էին մեզ մարզադաշտում: Ուրախ եմ, որ մեր թիմում կան Մեսսին, Սուարեսը և Նեյմարը: Մեր ուժը նրանում է, որ մենք մեկ նպատակ ունենք: Յուրաքանչյուրը և՛ պաշտպանվում է, և՛ հարձակվում»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը