«Եթե «Յուվենթուսը» խփեր 3-րդ գոլը, մեր վերջը կգար». Պեպ Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենթուսի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2-ավելացված ժամանակ, 2:2-առաջին խաղ) և քառորդ եզրափակիչ դուրս գալը:
«Մենք խաղում էինք նախորդ տարվա ֆինալիստի հետ և հաղթեցինք: Խփեցինք 4 գնդակ ուժեղ իտալական թիմի և հիմա կխաղանք քառորդ եզրափակչում: Այնպես որ, շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին, բայց ցանկանում եմ շնորհավորել նաև «Յուվենթուսին»:
Ընդմիջմանը ֆուտբոլիստներիս ասացի, որ նրանք էլ իրավունք չունեն գոլ բաց թողնել, բայց եթե խփենք մենք, ապա շանս կունենանք:
Երկրորդ խաղակեսի սկզբում «Յուվենթուսը» մի քանի պահեր ստեղծեց, բայց հետո մենք խաղը վերցրեցինք հսկողության տակ:
«Յուվեն» շատ ուժեղ թիմ ունի: Սկզբում մենք ստիպված էինք հիմնավորապես նյարդայնանալ: Պատկերացրեք, եթե նրանք 3-րդ գնդակը խփեին: Մեր վերջը կգար: Սակայն, դրա փոխարեն՝ խփեցինք մենք, և նախաձեռնությունն արդեն մեր կողմում էր: Հատկապես լրացուցիչ ժամանակ, երբ դաշտում մեկ թիմ կար, և դա «Բավարիան» էր»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը