Բաժիններ՝

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները

Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան մրցաշարի 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով հայտնի դարձան 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները:

Վերջին թիմերը, որոնք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգրեր ստացան, դարձան «Բավարիան» և «Բարսելոնան», որոնք մրցաշարից դուրս թողեցին «Յուվենթուսին» և «Արսենալին»:

Ավելի վաղ 1/4 եզրափակիչ էին դուրս եկել «ՊՍԺ»-ն, «Բենֆիկան», «Վոլֆսբուրգը», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», և «Ատլետիկոն»:

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչների վիճակահանությունը տեղի կունենան մարտի 18-ին: Առաջին խաղերը կկայանան ապրիլի 5-ին և 6-ին, պատասխան խաղերը` ապրիլի 12-ին և 13-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031