Միշել Օբաման ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն չունի

ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, չի պատրաստվում 2017 թվականի հունվարին Բարաք Օբամայի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո իր թեկնածությունն առաջադրել պետական բարձրագույն պաշտոնում: Այդ մասին առաջին տիկինը լրագրողներին հայտարարել է Օստին քաղաքում (Տեխասի նահանգ) երաժշտության փառատոնին նվիրված միջոցառումների ընթացքում:

«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու նախագահի պաշտոնի համար»,- ասել է նա՝ պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցչի հարցին:

«Աշխարհի վրա ազդելու բազմաթիվ եղանակներ կան: Գեղեցիկ ու սքանչելի բաներ արարելու համար պարտադիր չէ ԱՄՆ-ի նախագահ լինել»,- պարզաբանել է 52-ամյա առաջին տիկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս