Բաժիններ՝

«Առանց ձեզ անցկացրած ամեն օրը, ասես, օր է առանց արևի». Ֆիլիպ Կիրկորով

Կրեմլի պետական պալատում մարտի 16-ին տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի «Ես» խորագրով շոուի պրեմիերան, որով երգիչն սկսել է իր 50-ամյակի տոնակատարությունը, որը կկայանա 2017 թվականի ապրիլի 30-ին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

7-հազարանոց դահլիճը լեփ-լեցուն էր: Պարտերի առաջին շարքերում քաղաքական, գործարար, մշակութային վերնախավի ներկայացուցիչներն Էին, արտիստի գործընկերներն ու նրա մերձավորները՝ երգչի հայրը Բեդրոս Կիրկորովը, երեխաները՝ Ալլա-Վիկտորիան եւ Մարտինը: Պրեմիերային ներկա են եղել նաեւ Վլադիմիր Զելդինը, Ալլա Պուգաչովան, Մաքսիմ Գալկինը, Իոսիֆ Կոբզոնը, Վալենտին Յուդաշկինը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Լեւ Լեշչենկոն, Ալեքսանդր Բույնովը, Գրիգորի Լեպսը եւ շատ ուրիշներ:

Երգիչը հանդիսականների առջեւ հայտնվել է ամբողջովին սպիտակ հագած: Շոուի ընթացքում նա գործնականում ոչ մի րոպեով չի լքել բեմը եւ նույնիսկ հագուստները փոխել է տեղում: Ընդամենը համերգի ընթացքում նա հագուստները փոխել է շուրջ տասն անգամ: Բալետի արտիստները դինամիկորեն շարժվում էին բեմի վրա, իսկ շոուի գլխավոր հերոսը երգում էր:

«Առանց ձեզ անցկացրած ամեն օրը, ասես, օր է առանց արեւի,- ասել է Ֆիլիպը՝ դիմելով հանդիսականներին:-Շնորհակալություն, որ եկել եք: Չգիտեմ՝ ամե՞ն ինչ կստացվի, բայց մենք շատ ենք ջանացել: Հուսով եմ ձեզ դուր կգա»: Կրեմլում ներկայացված շոուն այստեղ կներկայացվի եւս չորս անգամ:

Գրեթե երեք ժամ տեւած համերգի ընթացքում Կիրկորովը կատարել է ավելի քան 30 երգ: Հիմնականում դրանք պրեմիերաներ էին, բայց արտիստը կատարել է նաեւ իր հիթերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս