
Ռուսաստանը մի քանի ժամում կարող է զորքերը վերադարձնել Սիրիա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում մի քանի ժամում կարող է ավելացնել Սիրիայում իր ուժերի թվաքանակը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Այս մասին նա հայտարարել է Սիրիայում հատուկ նշանակության խնդիրների ընթացքում աչքի ընկած ՌԴ ռազմատիեզերական ուժերի մասնագետներին ու զինծառայողներին պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դիրքերին: