Բաժիններ՝

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:

Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6Օ, հողի մակերևույթին` -70) և Մերձավանի (-50 օդում, հողի մակերևույթին` -6Օ) օդերևութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում:

Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում և Բաղրամյանի վերին հատվածում էական վնասներ չեն նկատվել:

Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:

Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը (համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների) Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4… -7 աստիճան, գետնի մակերևույթին` -5… -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար -2… -5 և -3… -6 աստիճան ցուրտ:

Չնայած առաջիկայում կանխատեսվող ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ առանձին տարածաշրջաններում կարող են դիտվել ավելի թույլ ցրտահարություններ, ուստի խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս