
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Քննչական կոմիտեի և Հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջև համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Կողմերը մասնավորապես կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման, փորձի փոխանակման և աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին։
Այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև ՀԴԲ-ի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու Բյուրոյի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերին։