
Փլուզման վտանգ Շատին գյուղում

Մարտի 17-ին, ժամը 10.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 15-րդ փողոցի 3-րդ շենքի մոտակայքում առկա է փլուզման և սողանքի վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ սողանքի վտանգ չկա. ոռոգման հետևանքով փլուզվել է հողամասի հենապատը (մոտ 2 քմ):