
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն ուժեղացրել է իր անվտանգությունը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն ուժեղացրել է իր անվտանգությունը: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դիվանագիտական ներկայացուցչության պահպանության գործին ներգրավվել են նաև ոստիկանության հավելյալ ուժեր:
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը մեկնաբանել է անվտանգության ուժեղացման պատճառը՝ նշելով, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը այդ հարցին վերաբերվում է լրջորեն ու իր անվտանգությունը հուսալի է: