Բաժիններ՝

Ծիծաղող Պուտինն ու հաչող Քլինթոնը դարձել են Թրամփի նախընտրական քարոզչական հոլովակի հերոսներ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր Instagram-ում նախընտրական հոլովակ է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու իր մրցակից Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:

Առաջինը տեսահոլովակում հայտնվում է Պուտինը, ով մարզումների ժամանակ գետնին է տապալում իր մրցակցին: Այնուհետ երևում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչն ու հաչող ԱՄՆ նախկին առաջին տիկինը, որից հետո դարձյալ երևում է Պուտինը՝ այս անգամ ծիծաղելիս:

Հոլովակն ունի հետևյալ խորագիրը. «Երբ գալիս է ժամանակը՝ բախվելու մեր կոշտ հակառակորդներին, դեմոկրատները ունեն իդեալական պատասխան: Մենք չպետք է կատակների օբյեկտ լինենք»:

https://www.youtube.com/watch?v=yokBIQbs__M

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031