Կինը ռեստորանի սեղանից հեռախոս է գողացել
Ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Անժելա ներկայացած կինը Տերյան փողոցի 89 հասցեում գտնվող ռեստորանի սեղանից գողացել է իր «Այֆոն-5» բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անժելան 1960 թ. ծնված Անժելա Ջ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: