Բաժիններ՝

Անջելինա Ջոլին հունական Պիրեյ կղզում այցելել է սիրիացի փախստականներին

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, այցելել է սիրիացի փախստականներին հունական Պիրեյ նավահանգստում, որպեսզի համաշխարհային առաջնորդների ուշադրությունը հրավիրի փախստականների խնդրին ու հուսադրի իրենց հայրենիքը լքած ու այլ երկրներում ապաստան որոնող սիրիացիներին:

Նրա այցը մեծ աժիոտաժ է առաջացրել փախստականների ընդունման կետում, որը ժամանակավոր ապաստարան է դարձել 4 հազար մարդու համար, հայտնում է Euronews-ը:

Հունաստան հասած ներգաղթյալները չեն կարողանում առաջ շարժվել այն բանի պատճառով, որ Բալկանյան երկրները փակել են իրենց սահմանները: Միգրացիայի միջազգային կազմակերպության ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն՝ արդեն այս շաբաթ ներգաղթյալների ու փախստականների թիվը Հունաստանում, անցած տարվա համեմատ, կգերազանցի 1 միլիոն մարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս