Ատամները սպիտակեցնող միջոցներ

Շատերը գիտեն, որ ատամների սպիտակեցումը քիմիական միջոցներով վնասում է ատամների էմալը: myhealthyadvices կայքը ներկայացնում է մի քանի հնարքներ, որոնք կօգնեն տան պայմաններում սպիտակեցնել ատամները:

Հնարք առաջին

Այս դեպքում ձեզ անհրաժեշտ կլինի ելակ և սոդա: Ելակը կտրատեք և խառնեք սոդայի հետ, լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանաք: Սովորական խոզանակը թաթախեք խառնուրդի մեջ և լվացեք ատամները: Գործողությունը պետք է կատարել շաբաթը 2 անգամից ոչ ավելի:

Հնարք երկրորդ

Քացախն ու սոդան խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստանաք: Ստացված զանգվածը քսեք ատամներին և տրորեք: Այս գործողությունը չի կարելի կանոնավոր կերպով կատարել, քանի որ սոդան թթվային է և կարող է վնասել ատամների էմալը:

Հնարք երրորդ

Ձիթապտղի յուղը լցրեք բերանն ու սկսեք ողողել: Այս գործողությունը կարող եք կրկնել կանոնավոր կերպով, քանի որ ձիթապտղի յուղը թթվային չէ: Եթե ձեզ դուր չի գալիս ձիթապտղի համը՝ ձեր բերանում, կարող եք բամբակի կտորը թրջել ձիթապտղի յուղի մեջ և բամբակով մաքրել ատամները:

Հնարք չորրորդ

Այս դեպքում ձեզ անհրաժեշտ է բանանի կեղև: Պարզապես կեղևի ներսի մասով մաքրեք ատամները:

Հնարք հինգերորդ

Նույն բանանի կեղևի օրինակով մաքրում եք ատամները, սակայն այս դեպքում՝ կիտրոնի կամ նարնջի կեղևով:

Հնարք վեցերորդ

Ձեր սովորական ատամի մածուկին մի փոքր աղ ավելացրեք: Սա իսկապես օգնում է սպիտակեցնել ատամները:

Հնարք յոթերորդ

Ամեն օր խնձոր կերեք, քանի որ սա իսկապես մաքրում է ատամները:

Հնարք ութերորդ

Սուրճի կամ թեյի մեջ մի փոքր կաթ լցրեք: Հարցն այն չէ, որ կաթը կալցիում է պարունակում, այլ այն, որ կաթը նաև նվազեցնում է թեյի և սուրճի՝ ատամների վրա նստվածք թողնելու կարողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս