Բաժիններ՝

Հռոմի պապը օգտահաշիվ կբացի Instagram-ում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր սեփական օգտահաշիվը կբացի Instagram սոցցանցում, հայտնում է իտալական Ansa գործակալությունը՝ հղում կատարելով Վատիկանի հեռահաղորդակցության պրեֆեկտ Դարիո Վիգանոյին:
Ինչպես սպասվում է, Franciscus անվանումով օգտահաշիվը կգործարկվի մարտի 19-ին՝

Հռոմի պապ ընտրվելու 3-ամյակի կապակցությամբ:
Ansa-ն նշում է, որ Instagram-ում սեփական էջ ունենալու գաղափարը, հավանաբար, Հռոմի պապի մոտ հասունացել է սոցցանցի համահիմնադիր Քվին Սիսթրոմի հետ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո:

Հատկանշական է, որ 79-ամյա Ֆրանցիսկոսը ակտիվորեն օգտվում է սոցցանցերից: Այսպես, Հռոմի պապը Twitter է վարում 2012թ. դեկտեմբերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս