
Գվարդիոլան ցանկանում է Անգլիա տանել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պեպ Գվարդիոլան ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական մամուլը հաղորդում է, որ նա իր հետ ցանկանում է տանել նաև կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Մարկ Բարտրային:
Բարտրան գոհ չէ կապտանռնագույնների կազմում ստացած խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ ակումբից:
Այս մրցաշրջանում Բարտրան «Բարսելոնայի» մեկնարկային կազմում եղել է ընդամենը 3 անգամ:
Սիրարփի Աղաբաբյան