Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրության մասին
Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին:
«Ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում իր թեկնածությունը առաջադրած, նույն խմբակցության ցուցակի 13-րդ համարի տակ գրանցված, նախկին քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված մարդկանց՝ ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ Հուսամ՝ ոչ մի խնդիր չի առաջանա, առավել ևս, որ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել, ու, որ ինքը դեռ այդ գրությունը չի տեսել: Հարցին՝ դեռևս դիրքորոշում չունե՞ք, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Շատ լավ դիրքորոշում ունենք, բայց այդ դիրքորոշման մասին կհայտնենք առաջիկայում: Նա նշեց, որ այս օրվա ընթացքում իրենք կպատասխանեն այդ հարցին»: