«Ընտրությունները թանկանում են». Ստեփան Դեմիրճյան

Ընտրական օրենսգիրքը մշակվել է իշխող քաղաքական ուժի վերարտադրության համար: Այսօր Աժ նիստում հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Ըստ նրա՝ ընտրությունները թանկանում են՝ ավելացել է գրավի չափը և անցողիկ շեմը, համամասնական ընտրակարգի քողի տակ պատգամավորների 50%-ն ընտրdվելու է մեծամասնական ընտրակարգով: Ս. Դեմիրճյանը կարևորեց, որ ԸՕ-ն ընդունվի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության լայն համաձայնությամբ: Ամեն դեպքում, ըստ նրա, լավ ԸՕ-ն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա ընտրությունները չկեղծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031