
«Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին». Լ. Զուրաբյան

Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ հայտարարություններ են արել Ընտրական օրենսգրքի շուրջ ընդիմության հետ համագործակցելու մասին, սակայն գործնական քայլեր չեն արվել: Այս մասին այսօր Աժ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ կարևորելով, որ փաստաթուղթը լինի փոխհամաձայնեցված: Նա նշեց, որ առանց փոխհամաձայնության հասնելու իշխանությունները փաստաթուղթն ուղարկել են Վենետիկի հանձնաժողով՝ նախապաես հավանություն ստաանլու, սակայն չհաջողեցին: Ըստ Զուրաբյանի՝ նախագծում հաշվի չեն առել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի պահանջները, վերահսկողական մեխանիզմներ չեն սահմանվել: «Ժամանակն է, որ իշխանությունները վերջ տան այս մանր խորամանկություններին»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը հաջողվել է միասնական պլատֆորմ ձևավորել: