
Ռուբենսի քիչ հայտնի նկարն աճուրդի է հանվել

Պիտեր Պաուլ Ռուբենսի ոչ այնքան հայտնի կտավն աճուրդի է հանվել, հայտնում է The Financial Times-ը:
«Լոտն ու նրա դուստրերը» կտավի վաճառքով զբաղվում է Christie’s աճուրդի տունը: Սպասվում է, որ կտավը կվաճառվի ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Կտավը նկարիչը վրձնել է Անտվերպենում 1613-1614թթ.: Մինչ օրս այն հրապարակավ չի ցուցադրվել, դրա մասին հանրությունը տեղյակ էր միայն սև-սպիտակ լուսանկարներից:
Christie’s-ում հույս ունեն, որ կտավը նույնքան հաջողություն կունենա աճուրդում, որքան Ռուբենսի, այս պահի դրությամբ՝ աճուրդում վաճառված վերջին կտավը: 2002թ. Sotheby’s աճուրդում նրա «Անմեղների ծեծը» կտավը վաճառվել էր 49,5 մլն ֆունտ ստեռլինգով:
Մինչ աճուրդը «Լոտն ու նրա դուստրերը» կտավը համաշխարհային շրջագայության կմեկնի: Մասնավորապես, այն հնարավոր կլինի տեսնել Նյու Յորքում: Աճուրդը տեղի կունենա Լոնդոնում՝ հուլիս ամսին: