Բաժիններ՝

Ինքնասպան է եղել բրիտանացի հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Քիթ Էմերսոնը

Ինքնասպան է եղել բրիտանացի հայտնի կոմպոզիտոր, երաժիշտ Քիթ ԷմերսոնըԿյանքի 72-րդ տարում մահացել է կոմպոզիտոր, երաժիշտ Քիթ Էմերսոնը, հայտնում է CNN-ը:
Նրա մարմինը հայտնաբերվել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը: Կոմպոզիտորի ընտանիքին իրենց ցավակցություններն են հայտնել արդեն Emerson, Lake & Palmer խմբի երաժշտները, որի կազմում նա հանդես էր գալիս:

«Մենք ցավով հայտնում ենք, որ Քիթ Էմերսոնը մահացել է շաբաթ օրը Սանտա-Մոնիկայի իր տանը»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի էջում:

Ավելի ուշ Սանտա-Մոնիկայի ոստիկանության ներկայացուցիչ Ռուդի Քամերենը հայտնել է, որ Էմերսոնն ինքնասպան է եղել:

Երաժիշտի երկրպագուները նրան համարում էին ռոք երաժշտության լեգենդ, ականավոր ստեղնահար: Նա սկսեց մեծ ճանաչում վայելել, երբ սկսեց նվագել The Nice և Emerson, Lake & Palmer խմբերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031