ԱՄՆ-ի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ-ում՝ Մեքսիկական ծոցի ափերին, հորդառատ անձրևների հետևանքով արդեն զոհվել է 5 մարդ, հայտնում է NBC News-ը:
Շրջանում մոտ օրերս սպասվում են մինչև 13 սմ տեղումներ: Ջրհեղեղը ողողել է Լուիզիանա, Արկանզաս և Տեխաս նահանգների մեծ մասը:
Հաղորդվում է, որ գետերի ու լճերի վարարումը մշտական սպառնալիք է լինելու հաջորդող մի քանի օրերին, հավանաբար, նաև հաջորդ շաբաթվա ընթացքում:
Ներկայում միայն Լուիզիանա նահանգում ավելի քան 3500 մարդ է տարհանվել:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ Սաբինա գետի մակարդակը կարող է բարձրանալ՝ հասնելով 1884 թվականի ամենաբարձր մակարդակին: Ջրհեղեղը քանդել է նաև Նյու Օռլեանի մերձակայքում մի կամուրջ:
Արտակարգ դրություն է հայտարարվել նաև Միսսիսիպի, Թեննեսի ու Օկլահոմա նահանգներում:
https://www.youtube.com/watch?v=a1OZ4YxvsNc