Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ասադին մեղադրել է Սիրիայում զինադադարը խախտելու մեջ

Միացյալ Նահանգները մեղադրել է Սիրիայի կառավարությանը փետրվարի վերջին հաստատված զինադադարը խախտելու մեջ՝ կոչ անելով Ռուսաստանին ազդել Բաշար Ասադի ռեժիմի վրա, հայտնում է korrespondent.net-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հրթիռային հարվածները, որոնց զոհ են պարբերաբար դառնում խաղաղ բնակիչները, զինադադարի ակնհայտ խախտում են:

Մինչ օրս ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պնդում էին, թե չնայած մշտական տեղային դեպքերին, ընդհանուր առմամբ, զինադադարը պահպանվում էր:
Ջոն Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանն ազդեցություն ունի Սիրիայի նախագահի վրա, ու ԱՄՆ-ը հաշվարկում է, որ Մոսկվան կօգտագործի այդ ազդեցությունը Դամասկոսի վրա, որպեսզի հասնի կրակի դադարեցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս