Նիհարելու լավագույն ձևերը
Այնպիսի դիետաները, ինչպիսիք են՝ ողջ շաբաթվա ընթացքում միայն կաղամբ կամ ապուր ուտելը, թեև նիհարելու համար հիանալի միջոց են թվում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դիետաներով մարդիկ շատ շուտ նիհարում են և շատ շուտ էլ գիրանում են: blogs.naturalnews.com-ն առաջարկում է նիհարելու մի քանի միջոցներ:
Շատ սպիտակուցներ ընդունեք
Սպիտակուցը այն նյութն է, որը մեզ հագեցնում է սնունդ ընդունելուց հետո: Երբ մենք ընդունում ենք այնպիսի սննդամթերք, որի մեջ չկա սպիտակուց, ապա բավականաչափ էներգիա չստանալու պատճառով սկսում ենք շատ ուտել:
Հետևեք շաքարավազի քանակին
Շաքարավազը վնասակար է գրեթե բոլոր օրգանների համար. այն բորբոքումների պատճառ է հանդիսանում, ինչն էլ իր հերթին՝ դանդաղեցնում է նիհարելու գործընթացը: Շատ շաքարավազ ընդունելը երբեմն դառնում է սովորություն, որը շատ վատ է առողջության համար: Փոխարինեք շաքարավազը թարմ մրգերով:
Զբաղվեք մարմնամարզությամբ
Մարմնամարզությունը նիհարելու գործընթացում մեծ դեր ունի: Եթե բավականություն չեք ստանում մարզասրահներում, ապա կարող եք օգտվել մարզվելու այլընտրանքային ձևերից: Մարմնամարզությամբ նիհարելը ստացվում է միայն այն ժամանակ, երբ հաճույք եք ստանում վարժություններից: Գտեք ձեզ համար արդյունավետ մարզաձևը:
Բավականաչափ քնեք
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնած ժամանակ ճարպերն այրվում են, և մարդը սկսում է նիհարել: Բացի այն, որ մարդը քնած ժամանակ չի սնվում, նաև հանգստանում է, ինչը շատ կարևոր է նիհարելու համար:
Կերեք գույնզգույն կերակրատեսակներ
Ավելի շատ բանջարեղեն ներառեք ձեր սննդակարգում: Պայծառ գույներով սնվելն իսկական հաճույք է:
Բարելավեք ձեր մարմնի կազմվածքը
Միայն առողջ ապրելակերպը կարող է խթանել մարմնի լավ կառուցվածք ունենալուն:
Զբաղվեք յոգայով
Ուսումնասիրությունները ցույց են տվել յոգայի մեծ դերը նիհարելու գործընթացում: Ընտրեք հատուկ վարժանքներ և փորձեք նիհարել յոգայի միջոցով:
Նյութը հրապարակման է պատրաստել Լիա Սեդրակյանը