Չինաստանը պատրաստվում է էլեկտրաինքնաթիռներ թողարկել

ՉԺՀ-ի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը թույլատրել է Չինաստանում առաջին Էլեկտրաինքնաթիռի՝ RX1E-ի շահագործումը: Ինչպես տեղեկացնում է «Բենցզին ցինյան բաո» թերթը՝ ինքնաթիռը կարող է օդում անցկացնել մինչեւ 60 րոպե, թռիչքի արագությունը կազմում է ժամում 120 կիլոմետր:

«Ինքնաթիռն իդեալականորեն հարմար է օդաչուների ուսուցման եւ տեսարժան վայրերի շրջանների վրա զբոսանքների համար»,- նշել են Ruixiang պատրաստող ընկերությունում: Ներկայում շահագործվում են չորս մեքենաներ, մոտ ժամանակներս կհավաքվեն եւս 20-ը:

Սա արդեն նման կարգի առաջին մշակումը չէ: Ավելի վաղ Չինաստանի Yihang ընկերությունը ներկայացրել է առաջին անօդաչու քվադրոկոպտերը՝ մեկ ուղեւորի փոխադրման հեամար: Թռիչքային նախատիպը ցուցադրվել է Լաս Վեգասում՝ CES-2016 սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031