«Սա ոչ թե ռեյտինգային, այլ բաց ցուցակներով համամասնական ընտրություն է». Դավիթ Հարությունյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց.

«Եթե ընտրողը չի ցանկանում ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակից որևէ մեկին նշել, բայց համամասնական ցուցակին կողմ է, ընտրում է, ասենք, ԲՀԿ-ին, սակայն ռեյտինգայինում չի տեսնում իր համար ընկալելի կերպար, նրա քվեաթերթիկը համարվում է անվավե՞ր, եթե չի նշում ռեյտինգայինում»:

Դավիթ Հարությունյանը նախ՝ խորհուրդ տվեց այլևս «ռեյտինգային» տերմինը չօգտագործել, քանի որ իրենց առաջարկածը ռեյտինգային չէ.

«Մեկը սխալմամբ օգտագործել է այդ բառը, որից հետո այդ սխալ հասկացությունը տարածում է գտել: Ռեյտինգայինի պարագայում ընտրում են ռեյտինգով, այսինքն՝ առաջին տեղում նախընտրում ենք այս թեկնածուին, երկրորդ տեղում՝ այս: Սա է ռեյտինգայինը, իսկ այն համակարգը, որը ձեզ առաջարկվել է, կոչվում է բաց ցուցակներով համամասնական ընտրություն: Եթե ընտրողը խաչ է քաշել թեկնածուների վրա, բայց համամասնականին քվեարկել է, ապա, բնականաբար, որևէ թեկնածուի օգտին ձայն չի հաշվվելու, բայց այդ քվեաթերթիկը պատշաճ քվեաթերթիկ է՝ կուսակցության օգտին»:

Տեսանյութեր

Լրահոս