Բաժիններ՝

«Երբ մամուլը գրում է «Լիվերպուլի» նկատմամբ տարած 4 հաղթանակների մասին, մեզ համար դժվար է դառնում հաղթել հինգերորդը». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արտահայտվել է «Լիվերպուլի» դեմ հակամարտության կարևորության մասին:

«Ես նկատել եմ, որ Անգլիայում բացասաբար են վերաբերվում Եվրոպայի լիգային: Բայց քանի՞ երկրպագու էր եկել «Միդթյուլանդի» հետ խաղին: 58 հազար:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գնահատում են այդ խաղերը: Ինչպե՞ս եք կարծում, քանի՞ երկրպագու կլինի «Լիվերպուլի» դեմ խաղին: Ես կարծում եմ, որ կգա մոտ 75 հազար: Երկրպագուները ցանկանում են տեսնել 2 թիմերի դուելը:

Երբ մամուլը գրում է «Լիվերպուլի» դեմ տարած 4 հաղթանակների մասին, «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է իմ օրոք, ֆուտբոլիստների համար շատ դժվար է դառնում տանել հինգերորդը: Այնպես որ, մի գրեք այդ մասին:

Այն, որ մենք իմ աշխատանքի ժամանակ այդքան հաղթել ենք «Լիվերպուլին», հետաքրքիր փաստ է: Ինձ համար դա լավ է, երկրպագուները դա գնահատում են»,- իր մտքերով է կիսվել հոլանդացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս