«Հուսով եմ, հիմա մեզ կերկրպագի ամբողջ Ֆրանսիան». Լորան Բլան
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Չելսիի» դեմ պատասխան խաղում տարած հաղթանակից ստացած տպավորություններով (2:1):
Առաջին խաղն ավարտվել էր փարիզեցիների հաղթանակով` նույն հաշվով, ինչի շնորհիվ ֆրանսիական ակումբն անցավ մրցաշարի հաջորդ փուլ:
«Մենք ցուցադրեցինք վարպետության բարձր մակարդակ և շատ վտանգավոր էինք հարձակումներում: Խաղը Լոնդոնում շատ լուրջ մարտահրավեր էր մեր թիմի համար: Խոստովանեմ, ես կարծում էի, որ այս տարի մեզ համար ավելի դժվար կլինի «Չելսիի» հետ:
Մենք մնացինք վերջին ֆրանսիական թիմը եվրագավաթներում: Մեզ կարող է աջակցել ամբողջ երկիրը, բայց շատերը նախանձում են մեր բյուջեին և մեր կազմին: Հուսով եմ՝ այսօր մենք կարողացանք նրանց վերահամոզել»,- Բլանի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L’Équipe պարբերականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը