Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է արել նաև նաև 6-րդ վարչությունում. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաև ստացել է գնդապետի կոչում։ Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ Է կատարել համակարգում։ Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: