
ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ծավալների նվազում է կանխատեսում Ադրբեջանում

Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2016թ. կկազմի օրական 0,81 մլն բարել: Այս մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության մարտ ամսվա զեկույցում, հայտնում է APA-ն:
Զեկույցում նշվում է, որ 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 0,8 մլն բարել նավթ օրական: 2015թ. Ադրբեջանում արդյունահանվել է օրական 0,86 մլն բարել նավթ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ EIA-ն կանխատեսել էր Ադրբեջանում նավթի արդյունահանումը 2016-ին՝ 0,87 մլն բարել մակարդակում, իսկ 2017-ին՝ 0,86 մլն բարել մակարդակում: