Խոշոր վթար «Գրանդ Քենդի» սրճարանի մոտ

Մարտի 9-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» սրճարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Colt» մակնիշի 34 SD 449 պ/հ (վարորդ` Գ. Գ., ծնվ. 1989 թ.) և «Mazda 6» մակնիշի 77 VP 776 պ/հ (վարորդ` Ա. Պ.) ավտոմեքենաները, «Mazda 6»-ը հարվածել է արտաքին լուսավորման սյանը:

Գ. Գ.-ը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031