Բաժիններ՝

Ըմբիշ Լևան Բերիանիձեն չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի հավաքականի անդամ, ազատ ոճային գերծանր քաշային Լևան Բերիանիձեն չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

«Լևանը ուսումնամարզական հավաքի ընթացքում վնասվածք ստացավ և չհասցրեց վերականգնվել: Քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, չցանկացանք ռիսկի դիմել: Բերիանիձեն այժմ վերականգնվում է»,- ասել է Բաղդադյանը:

125 կգ քաշային Լևան Բերիանիձեն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առայժմ միակ ըմբիշն է, ով Ռիո-2016-ի ուղեգիր ունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031