Բաժիններ՝

ՄԱԿ-ը հայտնել է Ժնևում միջսիրիական բանակցություններն սկսելու նոր ժամկետը

Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր բանակցությունները ծրագրվում է սկսել մարտի 17-ին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի քարտուղար Ջեսսի Շահինը:

Նա նշել է, որ պաշտոնական բանակցությունները կմեկնարկեն մարտի 9-ին, սակայն որոշ սիրիական պատվիրակություններ Ժնև կժամանեն միայն մարտի 12-14-ին, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել առարկայական բանակցությունները տեղափոխել 5 օրով:

Շահինի խոսքով՝ բանակցություններին կմասնակցեն այն նույն կողմերը, որոնք հրավիրվել են 2016թ. հունվարյան առաջին ռաունդին:

«Նոր հրավերներ այս անգամ չեն ուղարկվել: Դրանք այն նույն հրավերներն են, ինչ նախորդ անգամ: Այս անգամ մենք տեղեկացրել ենք շահագրգիռ կողմերին բանակցությունների վերսկսման մասին: Կողմերը, որոնք հրավիրվել են, Սիրիայի կառավարությունն է, Բանակցությունների բարձրագույն կոմիտեն (ընդդիմության), ինչպես նաև Կահիրեի ու Մոսկվայի հանդիպումների առանձին մասնակիցներ՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձևի»,- հայտարարել է նա:

Սիրիայի հակամարտության վերաբերյալ բանակցությունները մի քանի անգամ տեղափոխվել են: Դրանք պետք է սկսվեին մարտի 7-ին Ժնևում, սակայն Միստուրան հանդիպումը տեղափոխեց մարտի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս