
Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել Եվրամիությանը

Անկարան մի շարք պահանջներ է ներկայացրել ԵվրամիությանըԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր մի շարք պահանջներ է ներկայացրել ԵՄ-ի հետ փախստականների ընդունման երկարատև համաձայանագրի կյանքի կոչման համար, գրում է korrespondent.net-ը:
Խոսքը նաև Թուրքիայի քաղաքացիների համար դյուրացված ԵՄ վիզային ռեժիմի մասին է: Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր կանոնները կսկսեն գործել հոկտեմբերից, սակայն հիմա խոսքը հունիս ամսվա մասին է: Անկարան պնդում է նաև, որ հարկավոր է 5 գլուխ ավելացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ծրագրում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով՝ խոսել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ավարտի մասին, դեռ վաղ է: Մերկելը հայտարարել է, որ փախստականների խնդրի վերաբերյալ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունների արդյունքում «ոչինչ չի փոխվել»:
Մերկելի կարծիքով՝ ներկայում «ծառացած չէ» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, սակայն Սիրիայի զինված հակամարտությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է զարգացնել Անկարայի հետ հարաբերությունը: «Շատ սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ ամբողջությամբ աշխարհաքաղաքական շահերի շրջանակում է»,- հավելել է Մերկելը: