
Չեմպիոնների լիգա. բուքմեյքերների կանխատեսումը

Մարտի 8-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում տեղի կունենան 2 պատասխան հանդիպումներ:
Այս փուլում 2-րդ անգամ կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և իտալական «Ռոման»:
Ըստ բուքմեյքերների՝ այս խաղում առավելությունը մադրիդցիներինն է: Նրանց հաղթանակի գործակիցը 1.40 է: Իտալացիների հաղթանակը գնահատվում է 7 գործակցով, իսկ ոչ-ոքին՝ 5.10: Հաջորդ խաղը «Վոլֆսբուրգ» – «Գենտ» հանդիպումն է: Այստեղ ֆավորիտի կարգավիճակը բուքմեյքերները տվել են գերմանական ակումբին: Նրանց հաղթանակը գնահատվում է 1.50 գործակցով: «Գենտի» հաղթանակը՝ 6.45, իսկ ոչ-ոքին՝ 4.33:
Խաղերը տեղի կունենան Երևանի ժամանակով 23:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան