
Կապելոն մերժել է Բեռլուսկոնիի առաջարկը

Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մերժել է «Միլանի»՝ թիմը գլխավորելու առաջարկը: Ըստ իտալական մամուլի՝ այս առաջարկը նրան արել է անձամբ ակումբի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին:
Կապելոն և Բեռլուսկոնին երկար զրույց են ունեցել, սակայն իտալացի մասնագետը մերժել է Բեռլուսկոնիին՝ չհամաձայնելով առաջարկվող պայմանների մի մասի հետ:
Այս մրցաշրջանից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ամենայն հավանականությամբ, կհեռանա:
Հիշեցնենք, որ Կապելոն արդեն աշխատել է միլանյան ակումբում: Կապելոն թիմում եղել է հաջող մարզիչ և նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, չորս անգամ՝ Իտալիայի առաջնությունը, երեք անգամ էլ՝ Իտալիայի Սուպերգավաթը:
Սիրարփի Աղաբաբյան