Բաժիններ՝

Ամբողջ Անգլիան ուզում է, որպեսզի «Լեսթերը» հաղթի ԱՊԼ-ն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Լեսթերի» անսպասելի առաջատարության մասին:

«Ռանիերին ֆանտաստիկ աշխատանք է կատարում, և բոլորն Անգլիայում ուզում են, որպեսզի նա «Լեսթերին» հասցնի տիտղոսի: Հիանալի ֆուտբոլային պատմություն:

Հնարավոր է, սա այն հազվադեպ դեպքերից է, երբ հաջողության բանալին փողը չի լինելու: Հիասքանչ ազդանշան ամբողջ ֆուտբոլի համար:

Չնայած շատ դժվար կլինի հասնել հաջողության, երբ քեզ հետապնդում են այնպիսի թիմեր, ինչպիսին են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»»,- ասել է Մոյեսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս