Բաժիններ՝

«Անգլիայում չեմպիոնության համար պայքարը դեռ հեռու է ավարտից». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ում չեմպիոնության համար մղվող պայքարի մասին:

«Մենք չենք հանձնվում չեմպիոնության համար մղվող պայքարում և ամեն հնարավոր բան կանենք հաղթանակի համար մինչև առաջնության ամենավերջը:

Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք 2 անգամ հաղթել ենք «Լեսթերին»: Այնպես որ, մենք նրանց դեմ արել ենք ամեն հնարավորը: Մարդիկ պետք է նայեն ոչ միայն մեզ, այլ նաև այլ թիմերի էլ:

ԱՊԼ-ում չեմպիոնության համար պայքարը դեռ հեռու է ավարտից:

Քննադատությո՞ւն: Ես գտնում եմ, որ կարծիքը մնում է կարծիք: Ես կատարում եմ իմ աշխատանքը, և մի օր ինչ-որ մեկը կփոխարինի ինձ այնպես, ինչպես և՝ Ձեզ:

Ես աշխատում եմ անել ամեն ինչ, որպեսզի «Արսենալն» ինձանից հետո թողնեմ լավագույն վիճակում, որպեսզի իմ հաջորդը հիմք ունենա աշխատանքի համար»,- ասել է Վենգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031