
Արազ Օզբիլիսի փոխանցումը չփրկեց «Ռայո Վալյեկանոյին» պարտությունից

Բարսելոնայում տեղի ունեցավ Պրիմերայի 28-րդ տուրի խաղը տեղի «Էսպանյոլի» և մադրիդյան «Ռայո Վալյեկանոյի» միջև: Տանտերերն առաջ անցան հանդիպման հենց սկզբում` Աբրահամ Գոնսալեսի գոլի շնորհիվ: 67-րդ րոպեին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն օգնեց Բեբեին հավասարեցնել խաղի հաշիվը: Հայ ֆուտբոլիստը, ով առաջ խաղում էր «Սպարտակում», Իսպանիայի առաջնության դեբյուտային խաղում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ: Որոշիչ դարձավ «Էսպանյոլի» պաշտպան Էրնան Պերեսի 77-րդ րոպեին խփած գոլը: Վերջնական հաշիվը գրանցվեց 2:1` հօգուտ տանտերերի, որոնք խաղն ավարտեցին 10 հոգով:
Շնորհիվ այս հաղթանակի, «Էսպանյոլը» հավաքեց 31 միավոր և գրավեց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
«Ռայո Վալյեկանոն»՝ ակտիվում ունենալով 26 միավոր, գրավում է 17-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը