
Մարիա Շարապովան խոստովանել է, որ դոպինգ է օգտագործել

Ռուսաստանցի թենիսիստուհու դոպինգ նմուշը` վերցված Australian Open-ի ժամանակ, մելդոնիումի ընդունման դրական արդյունք է տվել:
Մարիա Շարապովան հայտարարել է այդ մասին հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
«Դա իմ սխալն է: Ես վատ վիճակի մեջ դրեցի իմ երկրպագուներին: Ես չեմ ցանկանում, որ իմ կարիերան այսպես ավարտվի: Ես հույս ունեմ, որ ինձ մեկ շանս էլ կտրվի: Գիտեմ, որ ձեզանից շատերը կարծում էին, որ ես այսօր կհայտարարեմ կարիերայիս ավարտի մասին, բայց ես հաստատ դա չէի անի Լոս Անջելեսի հյուրանոցում: Կրկնվեմ, այն բանի մեղքը, որ այդ պրեպարատը հայտնվել է իմ օրգանիզմում, ամբողջովին ինձ վրա է»,- հայտարարել է Շարապովան:
Շարապովան կորտ դուրս չի եկել հունվարի 26-ից, երբ Australian Open-ի քառորդ եզրափակչում պարտվել է Սերենա Ուիլյամսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը